Վալենսիան Ռեալին ու ՄՅՈւ-ին հայտնել է Սոլերի հրաժարագինը


Վալենսիան Ռեալին ու ՄՅՈւ-ին հայտնել է Սոլերի հրաժարագինը
Մարտ 30 22:14 2018

«Վալենսիան» ցանկանում է ամեն գնով պահել թիմի առաջատարներից մեկին՝ Կառլոս Սոլերին:

«Չղջիկների» ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկու ակումբներն էլ պատրաստ են ամռանը տրանսֆերային առաջարկ անել խաղացողի համար:

«Superdeporte»-ն հայտնում է, որ իսպանական ակումբը 21-ամյա կիսապաշտպանի վաճառքից ցանկանում է ստանալ 80 մլն եվրո: