Երևանում մեկնարկած «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին ցուցադրության են դրվել հայկական նոր բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ցուցադրվող անօդաչու թռչող սարքերի լուսանկարները:
«ArmHiTec 2018»-ին ցուցադրվում են UAV s BEEB-1800, BEEB-3000, BEEB-3200, S-1 and HREESH Բազմաֆունկցիոնալ հայկական նոր ԱԹՍ-ները, որոնք բոլորն էլ անցել են փորձարկումներ: Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է նաև ցուցադրության դրված հակաօդային պաշտպանության Автобаза М ռադիոլոկացիոն համակարգի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը. «Ադրբեջանական օդուժի մահը»: