Քիմ Քարդաշյանը պատասխանել է իրեն ֆոտոշոփ օգտագործելու մեջ մեղադրողներին։ Ահա այս լուսնակարը, որը հայտնվել է տարբեր պարբերականների էջերին, իսկ հետագայում՝ նաև 37-ամյա հեռուստաաստղի Instagram-ում, հեյթերների կողմից հայուհի հասցեին հերթական գրոհների առիթ է դարձել. նրանք միանգամից մեղադրել են Քիմին ֆոտոշոփ գործածելու մեջ։
«Որտե՞ղ է ֆոտոշոփը։ Որոշ պարբերականներ գրել են, որ ես ֆոտոշոփի հետ կապված խնդիր ունեմ։ Դիտեք լուսանկարը, որտե՞ղ եք խնդիրներ տեսնում։
Այս լուսանկարը ֆանատներից մեկն է արել ու համացանցում հրապարակել, ես վերահրապարակել եմ ու պարզապես ֆիլտր եմ ավելացրել։ Հետևում երևացող մեքենան իմ ֆոտոշոփը չէ, այլ ֆանատինը, որը մոտ հայելանման արտացոլանքի պես մի բան է ստացվել»,- նկատել է Քիմը։