Մեկնարկել է «Երևան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը


Մեկնարկել է «Երևան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը
Մարտ 13 14:14 2018

«Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում (նախկին «Միկա») մեկնարկել է Երևանի հիմնադրմանը նվիրված «Երևան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը:
Մեկնարկի օրը՝ մարտի 12-ին, միմյանց հետ մրցել են Երևանի «Ուրարտու» և Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», ինչպես նաև Թբիլիսիի «Հունդայի» և Թեհրանի «Արարատ» թիմերը:
«Հունդայի»-«Արարատ» հանդիպումն ավարտվել է թբիլիսցիների հաղթանակով՝ 106:65 հաշվով: Երևանի «Ուրարտուն» 65:93 հաշվով զիջել է «Գազպրոմ Մոսկովսկիին», իսկ այսօր ուժերը կչափի Թեհրանի «Արարատի» հետ: Այսօր տեղի կունենա նաև «Գազպրոմ Մոսկովսկի» և «Հունդայի» թիմերի հանդիպումը: