ՀՀ ՊՆ այսօր՝ րոպեներ առաջ հայտնեց երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22:22-ի սահմաններում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին։
«Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։
Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է հաղորդագրությունում։