Լոս Անջելեսում անցկացված «Օսկար 2018»-ի կարմիր գորգը պակաս տպավորիչ էր, քան նախորդ տարիներին։ Նորաձեւության որոշ քննադատներ անգամ նշում են, որ այն ամենաանգույնն ու անհետաքրքիրն էր վերջին տարիներին։ Սակայն տպավորիչ կերպարներ կային, եւ համացանցի օգտատերերն ու մասնագետները այս հարցում համակարծիք են՝ նրանք որոշել են, թե որն էր կարմիր գորգին հայտնված աստղային ամենագեղեցիկ զգեստն այս տարի։
Իսկ աչքի ընկնող դերասանուհի Մարգո Ռոբին էր՝ «Օսկարի» առաջադրված դերասանուհին։ Նա կրում էր Chanel-ի սպիտակ, էլեգանտ զգեստ, որը ուղղակի աչքի էր ընկնում իր համեստությամբ ու շքեղությամբ միաժամանակ։