Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում այսօր՝ փետրվարի 25-ին «Արսենալը» մրցելու է «Մանչեսթեր Սիթիին»:
Անգլիական պարբերականների ուշադրության կենտրոնում այսօր այս խաղն է և իհարկե «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» մրցավեճը:
Մի շարք ԶԼՄ-ներ կազմել են թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել այս հանդիպմանը, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմից արդեն խաղացել է մրցաշարում:
«Արսենալ». Օսպինա, Բելերին, Մուստաֆի, Կոսիելնի, Մոնրեալ, Ջակա, Ռեմսի, Ուիլշեր, Ուելբեք, Օզիլ, Օբամեյանգ
«Մանչեսթեր Սիթի». Բրավո, Ուոքեր, Կոմպանի, Օտամենդի, Զինչենկո, Ֆերնանդինյո, Դե Բրույնե, Սիլվա, Բերնարդո Սիլվա, Սանե, Ագուերո
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: