Այսօր՝ փետրվարի 24-ին Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը կայացան 105 և 105+ քաշային կարգերի մրցումները:
105 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Սամվել Գասպարյանը, ով ցույց է տվել երկամարտի 375 կգ: Արծաթե մեդալը բաժին է հասել Սարգիս Կիրակոսյանին, բրոնզը՝ Հովհաննես Ավդալյանին:
Հետաքրքիր է ստացվել 105+ կգ քաշային կարգի պայքարը: Օլիմպիական բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանի հետ պայքարում էր քաշային կարգը փոխած մեր մյուս Օլիմպիական արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:
Մինասյանը երկամարտի 415 կգ արդյունքով դարձավ Հայաստանի չեմպիոն, իսկ Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն (երկամարտի 405 կգ):