Օլիմպիական խաղերում բացառիկ ռեկորդ է գրանցվել


Օլիմպիական խաղերում բացառիկ ռեկորդ է գրանցվել
Փետրվար 24 11:43 2018

Չեխիայի հավաքականը 2 ոսկե մեդալ է նվաճել Փհենչհանի Օլիմպիական խաղերում: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:

Էսթեր Լեդեցկայան դարձել է պատմության առաջին մարզուհին, ով երկու օլիմպիական տիտղոս է նվաճել տարբեր մարզաձևերում. Չեխիայի ներկայացուցիչը հաղթել է լեռնադահուկի հսկա ոլորավայրէջքում, ինչպես նաև առաջինն էր սնոուբորդի զուգահեռ ոլորավայրէջքում:

Լեդեցկայան առաջին մարզուհին չէ, ով Փհենչհան-2018-ում մեդալ է նվաճում տարբեր մարզաձևերում, դա հաջողվել է անել հոլանդուհի Յորիեն տեր Մորսին: