Փհենչհան-2018. Նորվեգիան գերազանցել է ԱՄՆ-ի արդյունքը


Փհենչհան-2018. Նորվեգիան գերազանցել է ԱՄՆ-ի արդյունքը
Փետրվար 24 11:36 2018

Նորվեգիան գերազանցեց ԱՄՆ-ի օլիմպիական ռեկորդը ձմեռային Խաղերում նվաճած մեդալների քանակով: Փհենչհանի Օլիմպիական խաղերի նախավերջին օրվա դրությամբ Նորվեգիան արդեն նվաճել է 38 մեդալ՝ 13 ոսկե, 14 արծաթե, 11 բրոնզե:

2010թ. Վանկուվերի Օլիմպիական խաղերումԱՄՆ-ն նվաճել է 37 մեդալ՝ 9 ոսկե,15 արծաթե, 13 բրոնզե:

Փհենչհանում Նորվեգիան 13 մեդալ նվաճել է դահուկային սպորտում՝ 13 (6 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե):