Փհենչհան 2018․ կանադացի պարային զույգը գեղասահքում համաշխարհային ռեկորդ սահմանեց (լուսանկարներ)


Փհենչհան 2018․ կանադացի պարային զույգը գեղասահքում համաշխարհային ռեկորդ սահմանեց (լուսանկարներ)
Փետրվար 20 07:43 2018

Փհենչհանում այսօր մեկնարկեց ձմեռային օլիմպիական խաղերի 11-րդ օրը։ Օրը մեկնարկեց ամենագեղեցիկ սպորտաձեւի մրցումով՝ գեղասահք, պարային զույգեր։

Օլիմպիական ոսկին այս մրցապայքարում բաժին հասավ Կանադացի զույգին՝ Տեսսա Վիրչուին եւ Սկոտ Մոյրին։ Ավելին, նրանք ոչ միայն հաղթեցին, այլեւ համաշխարհային ռեկորդ սահմանեցին։ Զույգը հավաքեց 206,07 միավոր։

Արծաթե մեդալակիր Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելլա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնն էին՝ 205,28 միավորվով։

Բրոնզե մեդալ նվաճեցին ԱՄՆ ներկայացուցիչներ Մայա եւ Ալեքս Շիբուտանիները՝ 192,59 միավորով։ Նշենք, որ նրանք քույր ու եղբայր են ու անչափ գեղեցիկ ներկայացան։

Тесса Вирчу и Скотт Мойр

Тесса Вирчу и Скотт Мойр

Габриэлла Пападакис и Гийом Сизерон

Габриэлла Пападакис и Гийом Сизерон

Габриэлла Пападакис и Гийом Сизерон

Майя Шибутани и Алекс Шибутани

Майя Шибутани и Алекс Шибутани

Майя Шибутани и Алекс Шибутани

Майя Шибутани и Алекс Шибутани

Скотт Мойр

Российские фигуристы Екатерина Боброва и Дмитрий Соловьев