Ռուսաստանում միգրանտների երեխաներին մանկապարտեզ ընդունելիս ծնողներից կպահանջեն բժշկական տեղեկանք՝ հավաստող, որ երեխան չունի վարակիչ հիվանդություն


Ռուսաստանում միգրանտների երեխաներին մանկապարտեզ ընդունելիս ծնողներից կպահանջեն բժշկական տեղեկանք՝ հավաստող, որ երեխան չունի վարակիչ հիվանդություն
Ապրիլ 25 23:06 2025

Ռուսաստանի կրթության նախարարությունը հրամանի նախագիծ է պատրաստել, համաձայն որի՝ միգրանտների երեխաներին մանկապարտեզ ընդունելիս անհրաժեշտ կլինի ծնողներից պահանջել բժշկական տեղեկանք՝ հավաստող, որ երեխան չունի վարակիչ հիվանդություն, որը կարող է վտանգ ներկայացնել այլոց համար:

Փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի հարթակում։

 «Երեխայի ծնողը (ծնողները), օրինական ներկայացուցիչը (ներկայացուցիչները), որոնք հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք, պարտավոր են ներկայացնել բժշկական տեղեկանք այն մասին, որ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող երեխան չունի այլոց համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդություն»,- նշված է փաստաթղթում։

Փաստաթղթին կից բացատրական գրությունում նշվում է, որ նոր փոփոխության նպատակը  մանկապարտեզների սաների համար անվտանգ պայմանների ապահովումն է՝ նախադպրոցական հաստատությունում գտնվելու ընթացքում։

Բացի այդ, նշվում է, որ միգրանտները պարտավոր են նաև վերը նշված բժշկական տեղեկանքից զատ, ներկայացնել նաև ՌԴ տարածքում իրենց ու իրենց երեխայի գտնվելու օրինականությունը վկայող փաստաթղթերի պատճենները։