Փհենչհան 2018․ Անաստասիա Կուզմինան Բիաթլոնում եռակի օլիմպիական չեմպիոն դարձավ


Փհենչհան 2018․ Անաստասիա Կուզմինան Բիաթլոնում եռակի օլիմպիական չեմպիոն դարձավ
Փետրվար 17 17:22 2018

Փհենչհանում քիչ առաջ ավարտվեց կանանց Բիաթլոնի 12,5 կմ մրցումը, որում գեղեցիկ հաղթանակ տարավ արդեն վետերան համարվող բիաթլոնիստ Անաստասիա Կուզմինան՝ Սլովակիայից։ Սա նրա երրորդ օլիմպիական ոսկին էր։

Այստեղ նա ավելի վաղ 2 արծաթե մեդալ էր նվաճել։ 

Երկրորդ տեղը զբաղեցրել է բելառուս Դարյա Դոմրաչևան, իսկ երրորդ տեղը` նորվեգացի Տիրիլ Էկխոֆը: