Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արսենալը» «Ուեմբլի» ստադիոնում կհյուրընկալվի «Տոտենհեմին»:
«Արսենալը» այսօր` փետրվարի 9-ին վերջին մարզումն է անցկացրել «խթանների» հետ խաղից առաջ:
Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 10-ին, Երևանի ժամանակով 16;30-ին: