«Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարություն է տարածել իսպանական ԶԼՄ-ներում վերջին օրերին քննարկվող այն լուրերի մասին, թե կատալոնական ակումբը համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ.
«Բարսելոնան» խստորեն հերքում է այն տեղեկատվությունը, որը վերջին շրջանում հրապարակում են տարատեսակ ԶԼՄ-ներ «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի և նրա` մեր ակումբ հավանական տեղափոխության մասին:
«Բարսելոնան» դեմ է ԶԼՄ-ների այս գործողություններին և հերթական անգամ հիշեցնում է, որ միանգամայն հարգում է «Աթլետիկո» ֆուտբոլային ակումբին»,- ասվում է կատալոնացիների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական «Բարսելոնան» 7 համարի խաղաշապիկը չի տվել թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյին, քանի որ այն պահում է Գրիզմանի համար:
Տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Կատալոնական ակումբն արդեն համաձայնության է հասել 26-ամյա հարձակվողի հետ և վերջինս մրցաշրջանի ավարտին կտեղափոխվի «Բարսելոնա»: «Sport.es»-ի փոխանցմամբ կողմերի միջև համաձայնության մեջ նախատեսված էր նաև պատժամիջոցներ այն դեպքում, եթե նրանցից որևէ մեկի մեղքով գործարքը չկայանա: