170 հազար դոլարանոց փափուկ խաղալիք․ Քիմ Քարդաշյանի գնումները՝ նորածին դստեր համար


170 հազար դոլարանոց փափուկ խաղալիք․ Քիմ Քարդաշյանի գնումները՝ նորածին դստեր համար
Հունվար 18 17:10 2018

Նախօրեին հայտնի դարձավ, որ լույս աշխարհ է եկել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան։ Աղջնակը ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։ Թե ինչպես են անվանել նորածին դստերը, հայտնի չէ, բայց այ թե աստղային զույգը ինչպես է պատրաստվել երեխայի լույս աշխարհ գալուն, հայտնի է ու լայն քննարկումների առիթ է դարձել։

The Daily Mail-ը ներկայացրել է, թե Քիմն ինչպիսի ծախսեր է արել փոքրիկի ծնունդից առաջ։ Աստղը մոտ 550 հազար դոլար է ծախսել երեխայի սենյակը կահավորելու համար: 

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ճոխ է նախապատրաստվել 3-րդ երեխային լույս աշխարհ գալուն: Բրիտանական The Daily Mail պարբերականը ներկայացրել է, թե ինչ թանկարժեք իրեր է նա գնել: Ընդհանուր առմամբ՝ Քիմը երեխայի սենյակի կահավորման վրա 500 հազար դոլար է ծախսել։ Dolce Notte-ից նա մանկական մահճակալ է գնել, որի արժեքը 40 հազար դոլար է։ Այն ձեռքի աշխատանք է՝ մանրանկարներով։ Dolce & Gabbana-ից երեխայի համար 100 հազար դոլարի հագուստ է գնել: Քիմը դստեր համար ծծակ է գնել Suommo Dodo-ից՝ 96 հազար դոլար արժողությամբ։ Խաղալիքներից ընտրել է Սվարովսկի քարերով ձիուկ՝ 137 հազար դոլար արժողությամբ եւ Louis Vuitton-ից փափուկ արջուկ խաղալիք՝ 170 հազար դոլար արժողությամբ։