Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ թիմից:
«Գիտենք, թե ով ինչ է խոսում, սակայն Ռոնալդուն պետք է կենտրոնանա խաղի վրա: Կրիշտիանուն իր ակումբում է, այնտեղ, որտեղ պետք է լինի:
Ակումբը, երկրպագուները, բոլորը նրան սիրում են: Արդեն ասել եմ և նորից կասեմ, որ չեմ տեսնում «Ռեալն» առանց Ռոնալդուի»,- Զիդանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: