Ներկայացնում ենք Ամանդա Վուդին, ով 2015 թ. աշնանը որոշեց, որ բավական է: Նա նշում է, որ հոգնել էր նկատել, թե իրեն նայող մարդն ինչպես էր հայացքն արագ հեռացնում:
Կինը հոգնել էր տանը նստելուց և իրեն խղճալուց, մինչ ընկերները զվարճանում էին: Ոչնչի համար էներգիան չէր բավարարում:
Ճակատագրական որոշման ընդունումից 2 տարի անցավ: Այսօր կինն անճանաչելի է: Ազատվելով 70 կգ ավելորդ քաշից՝ Մենդին ինքնավստահություն ձեռք բերեց և հիմա կարող է սարեր շրջել:
Առաջին հերթին Ամանդան գրանցվեց ընտանեկան բժշկի մոտ: Վերջինս կնոջն ուղղորդեց պրոֆեսիոնալ դիետոլոգի մոտ:
Դիետոլոգը կնոջը մի քանի խորհուրդ տվեց, որոնց Ամանդան հետևում է արդեն երրորդ տարին: Մասնագետը նրան խորհուրդ տվեց նվազեցնել սննդի ծավալը ուտելիս, անպայման վերահսկել օգտագործված կալորիաների քանակը: Նաև խորհուրդ տվեց ազատվել արագ սննդից և անցնել օգտակար մթերքների:
Մենդին սմարթֆոնի հատուկ հավելվածով ուշադիր հետևում էր իր սննդակարգին: Նրա խոսքով՝ ինքն աշխատում է կալորիաների օրական նորման տոկոսային մասերով ընդունել ածխաջրերի տեսքով՝ 35, 25՝ ճարպերի, 40՝ սպիտակուցների:
Ամանդան սպորտով զբաղվել սկսեց 30 կիլոգրամով նիհարելուց հետո:
Եթե նախկինում կինն անհարմարություն էր զգում մարզումներից, հիմա իր կյանքն առանց դրանց չի պատկերացնում:
Աղբյուր՝ BlogNews.am