Ֆեդերեր. Մոնֆիսի հետ խաղը Ջոկովիչի համար իսկական փորձություն կլինի


Ֆեդերեր. Մոնֆիսի հետ խաղը Ջոկովիչի համար իսկական փորձություն կլինի
Հունվար 16 23:49 2018

Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել «Australian Open»-ի խաղարկության երկրորդ փուլ:

Աշխարհի երկրորդ ռակետը հաղթել է Ալյաժեմ Բեդենեին` 6:3.6:4.6:3 հաշվով և խաղից հետո կիսվել տպավորություններով

«Այնպիսի տպավորություն էր, որ կորտը շատ արագ է: Նման զգացողություն ունեի նաև անցյալ տարի: Ամեն դեպքում, երբ լավ ես մատուցում ու ճիշտ հարվածներ կատարում, ապա նվաճումները գալիս են:

Նովակն ու Մոնֆիսը մրցելու են միմյանց հետ և դա հիանալի խաղ է լինելու: Ջոկովիչի համար իսկական փորձություն է լինելու: Նրա այսօրվա խաղը չեմ տեսել, բայց արդյունքը զարմացնում է: Կարծում եմ` դա լինելու է համառ պայքար, որին ցանկանում եմ հետևել ամբողջությամբ»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է «Australian Open»-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Ջոկովիչ-Մոնֆիս հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 18-ին` «Australian Open»-ի երկրորդ փուլի շրջանակում: