Հայտնիների կյանքը միշտ հետաքրքրության կիզակետում է, քննարկում են թե՛ նրանց անձնական, թե՛ ստեղծագործական կյանքը: Մամուլին հաճախ հետաքրքրում է նրանց քույր-եղբայրների ով լինելը, ինչպես նաև նրանց գործունեությունը: Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք հայտնիների այն քույր-եղբայրներին, որոնց մասին դուք դեռ տեղեկացված չեք:
Քրիստինա և Նարե Եղոյաններ
Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանի հարազատ քրոջ անունը Նարե է, նա 20 տարեկան է։ Քույրերի տարիքային տարբերությունը 5 տարի է:
Հռիփսիմե և Էրո Հակոբյաններ
Հռիփսիմե Հակոբյանի եղբայրը՝ Էրո Հակոբյանը, 24 տարեկան է, ով Հռիփիսմեից փոքր է ութ տարով: Նա հաճախ է իր սոցիալական էջերում հրապարակում Հռիփսիմե որդու՝ Լեոի հետ լուսանկարներ:
Արամե և Կորյուն Եղիազարյաններ
Արամեի ավագ եղբոր անունը Կորյուն է, ով ամուսնացած է և ունի երկու դուստր:
Հայկո և Վահե Հակոբյաններ
Երգիչ Հայկոն ևս եղբայր ունի, ում անունը Վահե է: Նա ամուսնացած է և ունի երկու որդի:
Դիանա և Յունոնա Մալենկոներ
Դիանա Մալենկոյի քույրն աշխատում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Յունոնան 25 տարեկան է, նա մեծ է Դիանայից երկու տարով:
Կարեն և Էրիկ Ասլանյաններ
Աղբյուր՝ BlogNews.am