Ողջ աշխարհում միայն 7 կնոջ է թույլատրված սպիտակ հագուստ կրել Հռոմի պապի ներկայությամբ. ահա, թե ովքեր են նրանք.լուսանկարներ


Ողջ աշխարհում միայն 7 կնոջ է թույլատրված սպիտակ հագուստ կրել Հռոմի պապի ներկայությամբ. ահա, թե ովքեր են նրանք.լուսանկարներ
Հունվար 11 21:48 2018

Քչերը գիտեն, որ կինը Հռոմի պապի հետ հանդիպմանը պետք է միշտ երկար թևքերով սև հագուստ կրի, գլուխն էլ սև գլխածածկով ծածկի: Այս հին ավանդույթը գալիս է այն ժամանակներից, երբ միապետությունն իշխանության հիմնական ռեժիմն էր ամբողջ աշխարհում:
Հռոմի պապի ներկայությամբ սպիտակ հագուստ կրելու իրավունք ունեին միայն կաթոլիկ թագուհիներն ու արքայադուստրերը: Մեր օրերում աշխարհում ընդամենը 7 կին ունի այս արտոնությունը:
Ներկայացնում ենք այդ կանանց՝ Մոնակոյի իշխանուհի Շարլինը, թագուհի Սոֆիան և թագուհի Լետիցիան Իսպանիայից, թագուհի Մաթիլդան և թագուհի Պաոլան Բելգիայից, Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Մարիա Թերեզան և արքայադուստր Մարինան Նեապոլից:

Մոնակոյի իշխանուհի Շարլինը

 

Իսպանիայի թագուհի Լետիցիան

 

Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Մարիա Թերեզան

 

Բելգիայի թագուհի Մաթիլդան

 

Նեապոլի արքայադուստր Մարինան

 

Իսպանիայի թագուհի Սոֆիան

 

Բելգիայի թագուհի Պաոլան