Հրանտ Թոխատյանը 60 տարեկան է (լուսանկարներ)


Հրանտ Թոխատյանը  60 տարեկան է (լուսանկարներ)
Հունվար 10 11:43 2018

ArmDay.am - ը ներկայացնում է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի կյանքի ուշագրավ դրվագները և լուսանկարները։  Հրանտ Թոխատյանը ծնվել է 1958-ի հունվարի 10-ին՝ Արամ և Եվգենյա Թոխատյանների ընտանիքում:

Հայրը մասնագիտությամբ 1-ին դասի ավտոմեխանիկ էր, ավտոռալլիստ, իսկ մայրը՝ անտառային տնտեսության ինժեներ: Նախկին ամուսնություններից Թոխատյանն ունի երկու որդի: Ներկայիս կինը Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է. նրանք ունեն մեկ դուստր:

1976 – 1981 թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Օշականում։

1976 թվականին հրավիրվել է Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1991 թ. Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է ՇԱՐՄ ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։

Սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Օշականում:

Դերասանը վայելում է հանդիսատեսի սերը ոչ միայն Հայաստանում այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Թոխատյանը սակայն բոլորի կողմից ավելի ճանաչվեց և սիրվեց 1995 թվականին լույս տեսած «Մեր Բակը» հայտնի ֆիլմից։ 

ArmDay.am - ը և ARTN .TV -ին ևս  շնորհավորում են դերասանին ծննդյան կապակցությամբ: