Լոս-Անջելեսում կայացավ «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն առանձնանում էր։ Երեկոն ընթանում էր գենդերային անհավասարաության դեմ պայքարի եւ նվաստացածների իրվունքների աջակցության նշանաբանով, եւ ի նշան համերաշխության՝ աննախադեպ բան էր տեղի ունեցել՝ բոլոր աստղերը սեւ զգեստներով հայտնվեցին կարմիր գորգին։
Սակայն նույնիսկ այս պարագայում աստղային զգեստներ կային, որոնք առավել տպավորիչ էին։ Նորաձեւության հետեւորդներն ու մասնագետներն արդեն շտապել են անվանել մրցանկաբաշխության աստղային ամենագեղեցիկ զգեստը։ Նրանք կարծիքով՝ կարմիր գորգի ամենահիշվող կերպարը մոդել Քենդալ Ջեններին էր։ Նա կրում էր Giambattista Valli-ից սեւ ու շքեղ զգեստ։