Չելսին պատրաստ է Կուրտուային բաց թողնել Ռեալ


Չելսին պատրաստ է Կուրտուային բաց թողնել Ռեալ
Դեկտեմբեր 29 16:46 2017

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային այլ ակումբ:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, «ազնվականների» ղեկավարությունը պատրաստ կլինի տրանսֆերի հանել Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին, եթե նա հրաժարվի երկարաձգել պայմանագիրը: Անգլիայի չեմպիոնի հետ Կուրտուայի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին:

Հիշեցնենք, որ 25-ամյա դարպասապահին գնելու գլխավոր հավակնորդն է Մադրիդի «Ռեալ»: