«Վո՜ւյ, ազիզնե՜ր։ Լավ չի չէ՞». Աննա Հակոբյան


«Վո՜ւյ, ազիզնե՜ր։ Լավ չի չէ՞». Աննա Հակոբյան
Մայիս 20 16:17 2025

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վո՜ւյ, ազիզնե՜ր։ Լավ չի չէ՞: 
Անժելայի մասին բան չունեմ ասելու, առանձնապես չեմ առնչվել նրա հետ, բայց այ Նառա՜ն…Երբ Նառան առաջատար լրագրող էր, և աշխատում էր մեր թերթում, ես, որպես սկսնակ լրագրող, նրա երկրպագուն էի։ Ինձ դուր էր գալիս նրա գրելու ոճը, աշխատելու արագությունը, մտքի ճկունությունը, գրպանում դրված սիրուն ձևակերպումները, որ րոպեների ընթացքում հայտնվում էին հոդվածի մեջ։ Ինձ առհասարակ դուր էր գալիս նրա՝ ոչ սովորական, տարբերվող կերպարը, արտաքին տվյալներից մինչև յուրօրինակ բառապաշար։ Հետո նա որոշեց մտնել քաղաքականություն։ Հետո հայտնվեց հատակում։ 
Բա դու է՞դ աղջիկն ես, Նառ։ Ինչո՞ւ ես քեզ դրել քաղաքական թոշակառուի կարգավիճակում։ Ընդ որում՝ լուզեր թոշակառուի։ Ափսոս չի՞ քո միտքը, տարիներով կուտակած գիտելիքը, քո ինտելեկտը, համաշխարհային գրականությունը, որ ուղեղիդ մի անկյունում լուռ տանջվում է, մինչ դու ծառայություն ես մատուցում մեծ էշերից որևէ մեկին։ Գուցե նրան, որ հայտարարում էր, թե Հայաստանի ամենահարուստ մարդը Նիկոլն է։ Եփած հավի ծիծաղն եկավ։ Գուցե մյուսին, որ չեմ էլ հետևում՝ ինչ է բարբաջում։ Չգիտեմ։ Կարևոր էլ չէ, թե ում։ 
Նոր կյանք սկսիր, Նա՜ռ, նո՜ր կյանք։ Երբեք ուշ չէ։ Մի հատ թափ տուր քեզ, հարգիր քեզ, սիրիր քեզ, դու լուզեր չես, քո նման կանայք լուզեր չեն լինում, մի՛ հանձնվիր միջավայրի պահանջներին, քո՛ ճանապարհն ընտրիր»:

 
Աղբյուրը` Աննա Հակոբյան