Հայտնի են 2017 թվականի տասը լավագույն մարզիկները


Հայտնի են 2017 թվականի տասը լավագույն մարզիկները
Դեկտեմբեր 26 13:27 2017

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, և հայտնի դարձան 2017 թվականի տասը լավագույն մարզիկները:

Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման խորհրդանշական մրցանակների, որոնք մարզիկներին կհանձնվեն 2017 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած մարզիկների մեծարման հանդիսավոր արարողության ընթացքում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է sms և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Մարզիկների ընտրության առանցքային սկզբունքներից են մարզիկների մարզական բարձր նվաճումները և Հայաստանի Հանրապետության հանրահռչակման գործում ունեցած ներդրումը:

Նշենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների հետ համատեղ հանրությանը առաջին անգամ հնարավորություն է տրվել մասնակցելու մարզիկների լավագույն տասնյակի ձևավորմանը:

2017 թվականի Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների ընտրության ողջ գործընթացին հնարավոր է եղել հետևել առցանց՝ https://www.youtube.com/watch?v=sLpPK0BU5to հղումով:

2017 թվականի լավագույն մարզիկների անվանացանկը՝ ըստ այբբենական կարգի

Ալեքսանյան Արթուր

Արոնյան Լևոն

Բաչկով Հովհաննես

Թովմասյան Արթուր

Կիրակոսյան Տիգրան

Մանուկյան Մաքսիմ

Մարտիրոսյան Սիմոն

Մխիթարյան Հենրիխ

Մխիթարյան Գրիգոր

Ստեփանյան Էդգար