Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտածում է թիմը երիտասարդացնելու մասին և հետևում է Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Ջաստին Կլյույվերտինՙ լեգենդար Պատրիկ Կլյույվերտի որդուն,- հաղորդում է Daily Mail-ը:
Մանչեսթերցիներին մրցակցություն կարող է կազմել Լոնդոնի «Տոտենհեմը»: Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արդեն զրուցել է 18-ամյա հոլանդացու հետՙ հայտնելով իր հետաքրքրության մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» պատրաստ են 25 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել «Ֆուլհեմի» 17-ամյա պաշտպան Ռայան Սեսենյոնի համար: