ՖԻՖԱ-ն հաստատեց. Աթլետիկոն բողոք է ներկայացրել Բարսելոնայի դեմ


ՖԻՖԱ-ն հաստատեց. Աթլետիկոն բողոք է ներկայացրել Բարսելոնայի դեմ
Դեկտեմբեր 20 22:52 2017

Մադրիդի «Աթլետիկոն» կատալոնական «Բարսելոնայի» դեմ բողոք է ներկայացրել՝ կապված Անտուան Գրիզմանի հնարավոր տրանսֆերի հետ.

«Մենք «Աթլետիկոյից» բողոք ենք ստացել Գրիզմանի գործի վերաբերյալ: Այս պահին միայն սա կարող եմ ասել»,- նշել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերում է «AS»-ը:

Մադրիդյան ակումբին դուր չի եկել այն փաստը, որ «կապտանռնագույնները» գաղտնի բանակցություններ են վարել ֆրանսիացի խաղացողի հետ:

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: