Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի և թիմի մի քանի այլ խաղացողների հարաբերությունները լարված են:
Չիլիացի խաղացողը ցանկանում է ձմռանը լքել լոնդոնցիների կազմը և միանալ «Մանչեսթեր Սիթիին»: «Զինագործների» որոշ ֆուտբոլիստներ կարծում են, որ նա խանգարում է թիմին.
«Սանչեսի և թիմակիցների միջև կոնֆլիկտը չի դադարում և ավելի է մեծանում: Խաղացողները դժգոհ են գործի նկատմամբ նրա վերաբերմունքից: Վիճաբանություններ լինում են ամենուր՝ մարզումների ժամանակ, հանդերձարանում:
Սանչեսը ցանկանում է լքել ակումբը, իսկ մյուս ֆուտբոլիստները կարծում են, որ նրա ներկայությունը թիմին ավելի շատ խանգարում է, քան օգնում»,- ակումբին մոտ կանգնած ներկայացուցիչի խոսքերը մեջբերում է հեղինակավոր «The Sun» պարբերականաը: