Հայ բասկետբոլիստների ելույթները ԱՄՆ-ի ուսանողական առաջնությունում


Հայ բասկետբոլիստների ելույթները ԱՄՆ-ի ուսանողական առաջնությունում
Դեկտեմբեր 20 19:45 2017

NCAA-ի հերթական տուրում «Նորթերն Կոլորադոն»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը, 91-84 հաշվով առավելության հասավ «Վայոմինգ»-ի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Անդրե Սփայթ Մկրտչյանը (Նորթերն Կոլորադո) խաղադաշտում անցկացրեց 36 րոպե և վաստակեց 24 միավոր: 12 հանդիպումից հետո «Նորթերն Կոլորադոն»-ն զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Դելեվր Սթեյթը»-ը 68-74 հաշվով պարտություն կրեց «Պիտսբուրգ»-ից: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 25 րոպե և վաստակեց 10 միավոր: 13 հանդիպումից հետո «Դելեվր Սթեյթ»-ը զբաղեցնում է 9–րդ հորիզոնականը: