Վալենսիան կգնի Գուեդեշի տրանսֆերը


Վալենսիան կգնի Գուեդեշի տրանսֆերը
Դեկտեմբեր 20 23:03 2017

«Վալենսիան» պատրաստ է ամբողջովին գնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Գոնսալո Գուեդեշի տրանսֆերը:

Ինչպես հայտնում է «L’Équipe»-ը, ակումբներն արդեն համաձայնության են եկել խաղացողի տրանսֆերային արժեքի հարցում: «Չղջիկները» տեղափոխության համար կվճարեն 35 մլն եվրո:

Այս պահին կիսապաշտպանը իսպանական ակումբում հանդես է գալիս վարձակալության հիմունքներով: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:

Ֆրանսիական ակումբին ձեռնատու է խաղացողի վաճառքը, քանի որ փարիզցիները խնդիրներ ունեն ֆինանսական ֆեյր փլեյի կանոնների հետ: