ՄՅՈւ-ի նախկին պաշտպան. Իբրահիմովիչը չի տպավորում


ՄՅՈւ-ի նախկին պաշտպան. Իբրահիմովիչը չի տպավորում
Դեկտեմբեր 12 19:04 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պոլ Պարկերին չի տպավորել «կարմիր սատանաների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղը մանչեսթերյան դերբիում:

«Զլատանը չի կարողացել տպավորել ինձ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: Նա պարզապես չէր պայքարում երկրորդ հարկում: Չեմ կարծում, որ դա կարող է թույլ տալ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին ուրախանալ:

Ինձ հետաքրքիր է, թե Իբրահիմովիչը հիմա ինչ կարգավիճակում է գտնվում: Դեռ ոչ մի հանդիպում չի եղել, որտեղ նա կկարողանար ստուգել իր ծունկը: Ներկա պահին նրա մարզավիճակը չի կարող գոհացնել»,- Պարկերի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը: