Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հիացական տպավորություններ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Այս մասին գրում է Life.ru-ն:
Լեգենդար ֆուտբոլիստը «Instagram»-ի իր միկրոբլոգում սելֆի է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և լուսանկարը մակագրել այսպես. «Հիացմունք»:
Վլադիմիր Պուտինը և Դիեգո Մարադոնան հանդիպել են Կրեմլի մեծ պալատում 2018 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ:
