Բեյլի տրանսֆերը գնելու նոր թեկնածու է հայտնվել


Բեյլի տրանսֆերը գնելու նոր թեկնածու է հայտնվել
Նոյեմբեր 23 21:25 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը գնելու ցանկություն է հայտնել անգլիական «Չելսին»: Այս մասին վստահեցնում են իսպանական լրատվամիջոցները:

Լոնդոնում պատրաստ են Բեյլի տրանսֆերի համար մեծ գումարներ առաջարկել: Բացի այդ, «ազնվականները» պատրաստ են ուելսցու տրանսֆերի մեջ ներառել թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին: Վերջինս դեմ չէ կարիերան շարունակել Զինեդին Զիդանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Բեյլը վնասվածքի պատճառով բավականին երկար ժամանակ չի կարողանում օգնել մադրիդյան ակումբին: