Բարտոմեու. Եթե հնարավորություն լինի, ապա ձմռանը կուժեղացնենք մեր կազմը


Բարտոմեու. Եթե հնարավորություն լինի, ապա ձմռանը կուժեղացնենք մեր կազմը
Նոյեմբեր 21 22:12 2017

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է ձմռանը ակումբի հնարավոր տրանսֆերների մասին.

«Մենք գոհ ենք մեր ներկայիս կազմից, եթե հնարավորություն լինի, ապա կուժեղացնենք այն: Կփորձենք դա անել, քանի որ «Բարսելոնան» միշտ ձգտում է լինել լավագույնը:

Մրցաշրջանի մեծ հատվածը դեռ առջևում է: ՉԼ-ում մեզ դժվար հանդիպումներ են սպասվում: Պետք է միշտ լավատես լինենք»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է «Marca»-ն