Սանչեսը Ռեալ կտեղափոխվի միայն մի դեպքում


Սանչեսը Ռեալ կտեղափոխվի միայն մի դեպքում
Նոյեմբեր 21 17:07 2017

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի միայն երկու պայմանով:

Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, Չիլիի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է «արքայական ակումբի» ղեկավարությանը, որ պատրաստ է տեղափոխվել Մադրիդ միայն այն դեպքում, երբ մշտական տեղ կունենա թիմի հիմնական կազմում:

Բացի այդ, չիլիացին «սերուցքայիններից» իր ներկայիս տարեկան աշխատավարձից բարձր գումար է պահանջել: