Էմերի. Նեյմարը մնում է ՊՍԺ-ում


Էմերի. Նեյմարը մնում է ՊՍԺ-ում
Նոյեմբեր 16 21:32 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի հարձակվող Նեյմարի՝ այլ ակումբ տեղափոխվելու լուրերի մասին:

Վերջերս լուրեր էին շրջանառվում այն մասին, որ բրազիլացին երջանիկ չէ ՊՍԺ-ում և ցանկանում է լքել փարիզյան ակումբը:

«Ակումբն ու նախագահը ցանկանում են, որ նա մնա: Ես վստահ եմ, որ Նեյմարը ոչ մի տեղ չի հեռանալու: Ամենակարևորը՝ խաղադաշտն է և այնտեղ նրա ցուցադրած ֆուտբոլը:

Ես խոսել եմ Նեյմարի հետ և դա ավելի կարևոր է, քան ցանկացած շշուկներ: Տարբեր ֆուտբոլիստներ տարբեր կերպ են հարմարվում թիմին: Մենք ամեն ինչ անում ենք, որ նա շուտ ընտելանա ակումբին»,- Էմերիի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: