Հայտնի է, թե որքան է Տոտենհեմը Բարսելոնայից պահանջել Էրիքսենի համար


Հայտնի է, թե որքան է Տոտենհեմը Բարսելոնայից պահանջել Էրիքսենի համար
Նոյեմբեր 15 20:28 2017

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենը դեռ հետաքրքիր է կատալոնական «Բարսելոնային»,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն:

Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը վերջին շրջանում մի քանի անգամ ներկա է եղել «Տոտենհեմի» խաղերին և առաջին հերթին հետևել դանիացուն, այլ ոչ թե Հարի Կեյնին և Դելե Ալիին:

«Բարսելոնան» Էրիքսենին դիտարկում էր որպես այլընտրանք Ֆիլիպե Կոուտինյոյին, սակայն լոնդոնցիները բարձր են գնահատել կիսապաշտպանին:

«Եթե ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել Նեյմարի համար, Էրիքսենն արժի 225 միլիոն»,- ասել է «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին: