Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և իր ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը որոշել են ապագա դստեր անունը:
«Instagram»-ում ուղիղ եթեր դուրս գալու ընթացքում ֆուտբոլիստը հայտնել է, որ պատրաստվում է աղջկան անվանել Ալանա Մարտինա:
Զույգը հայտնել է նաև, որ առաջին անունն ընտրել է Կրիշտիանուն, իսկ երկրորդը` Ջորջինան:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն երեք զավակ ունի` երկու որդի և դուստր: Բոլորն էլ ծնվել են փոխնակ մայրերից: