Բարսելոնայի երեք ֆուտբոլիստներ չեն կարող օգնել թիմին Աթլետիկի հետ խաղում


Բարսելոնայի երեք ֆուտբոլիստներ չեն կարող օգնել թիմին Աթլետիկի հետ խաղում
Հոկտեմբեր 27 22:41 2017

Կատալոնական «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներ չեն մասնակցել թիմի այսօրվա մարզմանը,- տեղեկացնում է «Sport-english.com»-ը:

Մարզումը բաց են թողել կիսապաշտպան Անդրես Ինիեստան և պաշտպաններ Խավիեր Մասկերանոն ու Թոմաս Վերմալենը:

Սպասվում է, որ նրանք բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ հանդիպումը:

Վերմալենն ազդրի վնասվածք ունի, Մասկերանոյին անհանգստացնում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, իսկ «կապտանռնագույնների» ավագը ձգել է ազդրի մկանը:

Հիշեցնենք, որ «Աթլետիկ»-«Բարսելոնա» հանդիպումը նախատեսված է վաղը` հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: