Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել Բավարիան


Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել Բավարիան
Հոկտեմբեր 25 21:00 2017

Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաջորդ ամռանը կարող է գլխավորել գերմանական «Բավարիան»: 50-ամյա մասնագետը դեմ չէ հեռանալ Իտալիայից և մարզչական գիտելիքները փորձել Բունդեսլիագայում:

Գերմանական ակումբի ղեկը կարող է ստանձնել նաև «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը: Մյունխենցիները դիտարկում են նաև վերջերս «Բորուսիա Դորտմունդից» հեռացած Թոմաս Տուխելի տարբերակը:

Նշենք, որ այս պահին Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի չեմպիոնների կազմը գլխավորում է Յուպ Հայնկեսը, ում պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: