«Bleacher Report»-ը հրապարակել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նոր խաղակոշիկները:
Խաղակոշիկը «Nike»-ի հատուկ արտադրությունն է, որը ստացել է «Nike Mercurial CR7 Melhor» անվանումը:
Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում «The Best» մրցանակաբաշխության ժամանակ Ռոնալդուն ճանաչվել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ: