Ռոնալդոն չի ընդգրկել Ռոնալդուին իր խորհրդանշական հավաքականում


Ռոնալդոն չի ընդգրկել Ռոնալդուին իր խորհրդանշական հավաքականում
Հոկտեմբեր 6 23:50 2017

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն կազմել է իր խորհրդանշական հավաքականը, որի կազմում չի ընդգրկել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ընտրանու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում:

Աշխարհի երկակի չեմպիոնն իր կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն

Պաշտպաններ. Ռոբերտո Կառլոս, Պաոլո Մալդինի, Ֆաբիո Կանավարո, Կաֆու

Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Անդրեա Պիրլո, Դիեգո Մարադոնա, Լիոնել Մեսսի

Հարձակվողներ. Պելե, Ռոնալդո