Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին


Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին
Սեպտեմբեր 27 09:39 2025

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար հոկտեմբերի 9-13-ը Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն) կգործուղվի ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 

Սեպտեմբերի 26-ին այդ մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Նշվում է, որ Քոչարյանի հետ Լյուբլյանա կմեկնեն նաև Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության խորհրդատու Զաբելա Ղազարյանը։