Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Կար ժամանակ, երբ սեպտեմբերը մեր ժողովրդի համար հաղթանակների և ձեռքբերումների ամիս էր… Սեպտեմբերին էր, որ մենք ազգովի տոնում էինք Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձերը, կազմակերպում Հաղթանակի տոնահանդեսներ, հպարտանում մեր երկու հայկական պետականությունների կայացվածությամբ, տարածաշրջանում նրանց ունեցած ազդեցությամբ և ապագայի հանդեպ տածված հավատով…
Այսօր ամեն ինչ փոխվել է… Սեպտեմբերը հաղթանակների և ձեռքբերումների ամսից վերածվել է պարտությունների և կորուստների, անկումների և հայրենազրկման, գաղթի և ցավի ամսի… Իսկ թե ինչո՞ւ, ՄՏԱԾՈՂ ՀԱՅԻՆ, թերևս, պատասխանը հայտնի է…
Հ.գ.-Երեկ և այսօր բազմաթիվ զանգեր եմ ստանում լրատվամիջոցներից: Նրանց հետաքրքրում է իմ կարծիքն ու մտածումները 44-օրյայի շուրջ… Պատասխանս մեկն էր ու է՝ ամեն ինչ այնքան պարզ է ու ասված, որ ավելացնելու ոչինչ դ ե ռ չունեմ…»