Սրբազանը ամուր է, տոկուն, ժուժկալ, ազնվական․ անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին


Սրբազանը ամուր է, տոկուն, ժուժկալ, ազնվական․ անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին
Սեպտեմբեր 26 21:50 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Ագնեսա Խամոյանը այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցել են Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․

«Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ: Մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ: Երկու ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես:

Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին:

Տոկուն, ժուժկալ, ազնվական. այսպիսի հատկանիշներով կարելի է բնորոշել նրան:

Գտնվելով անազատության մեջ՝ Սրբազանն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը՝ հատկապես հայկական և արտասահմանյան գրականությանը:

Բոլոր իշխանությունների օրոք՝ սկսած խորհրդայինից, Միքայել Աջապահյանը աչքի է ընկել իր սուր քննադատություններով: Հատկանշական է, որ ճաղերի ետևում հայտնվեց իրեն «ժողբաստիոն» հռչակած այս իշխանության օրոք և հրահանգով:

Ցավոք, փակ են տեսակցությունները Բագրատ Սրբազանի պարագայում:

Մի բանում վստահ ենք. անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին: Մեր երկու Սրբազանները խղճի և հավատի բանտարկյալներ են:

«Ասացեք արդարին, թե իր համար լավ է լինելու, քանի որ իր գործերի պտուղն է ուտելու»

(Եսայի 3:10)»,- գրել է Դանիելյանը։