Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր և ազգային-պետական ուժերի հետ․ Շարմազանով


Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր և ազգային-պետական ուժերի հետ․ Շարմազանով
Սեպտեմբեր 26 19:50 2025

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Աժ լսումների արդյունավետ էին։

Ակնհայտ դարձավ եւ արձանագրվեց.

Ընդդիմադիր քաղաքական ու հասարակական լայն ներգրավվածության ապահովում «Հանրապետական»-ի օրակարգի շուրջ։

Քաղաքական ուժերի ու հանրային գործիչների կողմից իմպիչմենթի գործընթացի աջակցում։

«Հայաստան» դաշինքի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացում ։

Կարծում եմ,անհրաժեշտ է ընդդիմադիր խմբակցուլյունների միջեւ քաղաքական կառուցողական կոնսուլտացիաների իրականացում։

Այս ամենի ֆոնին զարմանալի չէին որոշ «ընդդիմադիր» քարոզիչների «ջուրը պղտորելու» էժան փորձերը։

Բայց դրանց չպետք է ուշադրության արժանացնել։

Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր եւ ազգային-պետական ուժերի հետ։

Ոտքի տակ ընկնողներին պետք չէ բանի տեղ դնել։

Հ.Գ. Հանրապետականը ազգային պետության կերտման կուսակցություն է։

Աշոտ Նավասարդյան»։