Սենց բան դեռ չէր եղել. Ինչպես են Արամեն ու D'Litte-ը նշել տեսահոլովակի 1 մլն դիտում ունենալը


Սենց բան դեռ չէր եղել. Ինչպես են Արամեն ու D'Litte-ը նշել տեսահոլովակի 1 մլն դիտում ունենալը
Սեպտեմբեր 17 10:58 2025

«Սենց բան դեռ չէր եղել, 1 օրում 1մլն դիտում ունի մեր նոր երգը»,-գրել է երգչուհի  D'Litte-ը՝ խոսելով «Նամակ իմ աղջկան» երգի տեսահոլովակի դիտումների մասին։

«Էնքան շնորհակալ ենք բոլորին երգն էսքան սիրուն զգալու, հասկանալու ու գնահատելու համար։ Հատուկ մերսի մեր ամբողջ թիմին»,-շարունակել է նա։

Արամեի հետ զուգերգն այսօր արդեն ունի մոտ 2 մլն դիտում։ Առաջին մեկ մլն դիտումը Արամեն ու D'Litte-ը նշել են տորթով ու շամպայնով։

Նշենք, որ երգը ստեղծվել է Խաչատուր Սուքիասյանի դստեր հատուկ պատվերով։ Ծնողները երգը նվիրել են ամուսնացող դստերը։

«Հատուկ մեր Ankasa-ի համար՝ նամակ դստերը՝ գրված ուղիղ սրտի խորքից»,-երգի անոնսում նշել էր Արամեն։