«Տուլիկ» տանելու հոգսը կիսել են իրար մեջ․ «Հրապարակ»


«Տուլիկ» տանելու հոգսը կիսել են իրար մեջ․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 10 09:33 2025

«Հրապարակ» թերթը գրում է.  Ի տարբերություն Բագրատ սրբազանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակցությունն արգելված չէ, եւ պարբերաբար «Երեւան-Կենտրոն»` ԱԱԾ-ին կից մեկուսարան նրան այցի են գնում փաստաբանները, մերձավորները, նաեւ՝ ընդդիմադիրները։ Սրբազանին այցելողները պատմում են, որ նրա «դուխը» տեղն է, հումորը՝ եւս: Ասում են՝ իմանալով, որ իրեն գաղտնալսում են, շարունակ հումորներ է անում Նիկոլ Փաշինյանի թեմայով` հատուկ գաղտնալսողների համար: Նաեւ աղոթք ու պատարագ է կարդում «կլյուչնիկների», ՔԿՀ աշխատողների համար։

Հիշեցնենք, որ սրբազանները նստած են նույն խցում։ Նրանց հարազատները «տուլիկ» տանելու հոգսը կիսել են իրար մեջ` 2 շաբաթ Միքայել Աջապահյանի, 2 շաբաթ` Բագրատ սրբազանի մերձավորներն են ուտելիք հասցնում: Երկու սրբազանն էլ, մեծ հաշվով, կալանավորված են իշխանության՝ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, թեպետ պաշտոնական մեղադրանքն իբրեւ թե «ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանությունը զավթելու կոչ անելու» «հանցանքներն» են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 09․ 25 թ