Գագիկ Ծառուկյանը Քիքբոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահին է ներկայացրել «Օլիմպավանի» ժամանակակից պայմանները, ապա մասնակցել մարզադահլիճի բացմանը (Տեսանյութ)


Գագիկ Ծառուկյանը Քիքբոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահին է ներկայացրել «Օլիմպավանի» ժամանակակից պայմանները, ապա մասնակցել մարզադահլիճի բացմանը (Տեսանյութ)
Սեպտեմբեր 10 11:59 2025

Քիքբոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ռոյ Բեյքերի հետ այցելեցինք «Օլիմպավան»՝ ներկայացնելու մեր մարզիկների համար ստեղծված ժամանակակից պայմանները, գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Հյուրն իր բարձր գնահատականը տվեց տեսածին՝ առանձնահատուկ ընդգծելով նման սպորտային միջավայրի կարևորությունը՝ թե՛ մարզումների, և թե՛ երիտասարդների դաստիարակության համար։

Օրվա գլխավոր իրադարձությունը Դավթաշենում Քիքբոքսինգի նորաբաց մարզադահլիճի բացումն էր։ Մարզահամալիրը հիմնովին վերանորոգվել է մեր ընտանիքի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ որպես ներդրում Հայաստանի սպորտային ապագայի մեջ։

Մենք համոզված ենք, որ հետևողական, պատասխանատու և նվիրված աշխատանքը անխուսափելիորեն բերում է շոշափելի արդյունքների։

Մեր հերոս հայորդիների աջակցությանն ուղղված ծրագրերը շարունակական են լինելու և անժամկետ»,-գրել է նա։